Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒմ է ակնարկում Մանվել Գրիգորյանը

ՈՒմ է ակնարկում Մանվել Գրիգորյանը
22.06.2018 | 17:39

Մանվել Գրիգորյանի փաստաբանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գրիգորյանն ասում է. «Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին»:

Սա եղել է մինչ նրա կալանավորումը: Գրիգորյանը նաև ընդգծում է. «Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչքան է մտածում իմ մասին, բայց կարևորը ես ինձ ճիշտ պահեմ, իրավունք էլ չունեմ երկրից խռովելու: Եթե ինչ-որ բան ճիշտ չգնա, ժամանակը բոլորի դատավորն է, կիմանանք՝ ով էր, ոչ էլ ուզում եմ՝ պատմությունը կրկնվի, որևէ մեկը որևէ մեկի համար պատասխանատվություն կրի: Մի տարի, 10 տարի հետո անկախ նրանից՝ ես կամ, թե չկամ, մեկ է , խոսացվելու է»:


Դեռ մի կողմ թողնենք, որ նրա խոսքից տպավորությունն այնպիսին է, որ այս բոլոր բացահայտումները կարծես իրեն չեն առնչվում, նա խոսում է երկրից չխռովելու մասին: Բայց դեռ հարց է` ով է ումից խռովել՝ ի՞նքը, թե՞ երկիրը, որ նման մարդկանց է պահել ու բազմացրել: Մանվել Գրիգորյանի կատարածի առնչությամբ շատ է քննադատություն հնչել, չկրկնվելու համար միայն մեկ դրվագ առանձնացնենք: Նրա այս խոսքերի մեջ կա մի հետաքրքիր նրբերանգ. «Ժամանակը բոլորի դատավորն է, կիմանանք՝ ով էր»: Ասում է նաև, թե մի տարի, 10 տարի հետո, անկախ նրանից՝ ինքը կլինի, թե ոչ, մեկ է, «խոսացվելու է»: Փաստորեն, նա անթաքույց ակնարկում է, թե այս ամենը ինչ-որ մեկն է իր «գլխին սարքել», իսկ ավելի ճիշտ, ինքն այդ ամենը տարիներ շարունակ իրականացրել է, բայց հիմա է նրա ձեռքը բռնել «մեկը», որի մասին հետագայում «խոսեցվելու» է: Բնականաբար, Գրիգորյանը չի ակնարկում ոչ իրավապահներին, ոչ էլ նոր վարչապետին, նա ավելի ստվերային անձի մասին է խոսում:


Փաստորեն, Մանվել Գրիգորյանը ճիշտ արեց, որ խորհրդարան չեկավ, քանի որ նրա ելույթից կարելի էր շատ մութ անցքերի մասին ակնարկներ լսել: Ավելին, նա իր ելույթով կարող էր մի մեծ բանակ իր հետ ճահիճը քաշել: Սակայն, հավանաբար, այս մարդկանց հաշվով դեռ ԱԱԾ-ի «ներխուժման» օրդեր գրված չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ